«14 միլիոն իրանցիներ են գրանցվել իրենց կյանքը զոհաբերելու՝ հանուն Իրանի պաշտպանության. Ես էլ եմ պատրաստ». Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ինքը միլիոնավոր այլ իրանցիների հետ միասին պատրաստ է զոհաբերել իր կյանքը հանուն երկրի։


«Այս պահին ավելի քան 14 միլիոն հպարտ իրանցիներ գրանցվել են, որպեսզի զոհաբերեն իրենց կյանքը հանուն Իրանի պաշտպանության։ Ես նույնպես եղել եմ, կամ և կմնամ նվիրված Իրանի համար կյանքս տալու գաղափարին»,- գրել է Փեզեշքիանը X-ում։