Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիան Rafale կործանիչներ է տեղակայել լիտվական բազայում, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 130 կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Military Watch Magazine-ը (MWM):
«Ֆրանսիայի օդատիեզերական ուժերը իրենց Rafale կործանիչները
տեղակայել են Շյաուլյայի ավիաբազայում, որը գտնվում է Ռուսաստանից 130 կիլոմետր հեռավորության
վրա»,- ասվում է հրապարակման մեջ:
Պարբերականի տեղեկություններով՝ Փարիզը ցանկանում
է, որ Լիտվայում տեղակայված ինքնաթիռները առաջատար դեր խաղան ՆԱՏՕ-ի՝ Մերձբալթիկայի
երկրների օդային տարածքում պարեկության առաքելության մեջ:
Հոդվածում նշվում է, որ Rafale կործանիչները կարող
են արձակել հրթիռներ, որոնք կարող են հաղթահարել մեծ հեռավորություններ: