«Ռազմաճակատում վիճակը լավագույնն է վերջին 10 ամիսների ընթացքում». Զելենսկի

Ուկրաինայի համար ռազմաճակատի գծում տիրող իրավիճակը վերջին 10 ամիսների կտրվածքով գնահատվում է որպես լավագույնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հիմնվելով բրիտանական հետախուզության տվյալների վրա։


Նրա խոսքով՝ բրիտանական MI6-ի գնահատմամբ՝ Ուկրաինայի համար իրավիճակը ռազմաճակատի գծում այժմ լավագույնն է վերջին ամիսների ընթացքում։


«Եթե համեմատենք գրավված և ազատագրված տարածքները, ապա Ուկրաինան դուրս է եկել «պլյուսի»՝ շուրջ 20 քառակուսի կիլոմետր դեօկուպացված հող», — նշել է նա։


Զելենսկին հավելել է, որ «իրավիճակը բարդ է», բայց լավագույնը վերջին 10 ամիսների ընթացքում։


Նախագահն ընդգծել է, որ այն լայնամասշտաբ հարձակումը, որը Ռուսաստանը ծրագրել էր մարտին, ձախողվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։


«Այժմ օկուպանտներն անցնում են ուժեղացված գրոհային գործողությունների մարտավարության։ (...) Առայժմ գլոբալ սպառնալիք մենք չենք տեսնում», — նշել է Զելենսկին։