Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որով կազմակերպության անդամ երկրներին կոչ է արվում «Վլադիմիր Պուտինին ճանաչել ոչ լեգիտիմ՝ նրա ներկայիս նախագահական ժամկետի ավարտից հետո»՝ 2024 թվականին։ Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ կայքում։
Վեհաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներին նաև կոչ է անում դադարեցնել բոլոր շփումները Պուտինի հետ՝ բացառությամբ հումանիտար և խաղաղության հասնելու նպատակների։
Բանաձևում ասվում է, որ Վլադիմիր Պուտինի չվերահսկվող նախագահական իշխանությունը, որը երկիրը ղեկավարում է որպես նախագահ կամ վարչապետ 2000 թվականից, Ռուսաստանը վերածել է բռնապետության: