Խամենեիի խորհրդականը վիրավորվել է՝ ծայրահեղ վիճակում է. ԶԼՄ-ներ

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորվել է, հաղորդում է Al Hadath-ը։


Նշվում է, որ Խարազին վիրավորվել է Թեհրանում տեղի ունեցած գնդակոծություններից մեկի ժամանակ։


Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա վիճակը ծայրահեղ է։ Նրա կինը զոհվել է։


Իրանական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ վիրավորվել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ նա ծանր վիճակում է, սակայն Իրանի իշխանությունները հերքել են դա։