Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնականներկայացուցիչ Մարիա Զախարովանհայտարարել է, որ Մոսկվան չիբանակցում Հայաստանիերկաթուղիների կոնցեսիոնկառավարումը Ղազախստանինհանձնելու շուրջ։ Նա այս մասինհայտարարել է այսօր ճեպազրույցիժամանակ՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմիցավելի վաղ հնչեցված՝«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Ղազախստանինփոխանցելու հնարավորությունը։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանիտրանսպորտի նախարար ԱնդրեյՆիկիտինը ավելի վաղ արդեն հայտնելէր, որ այս հարցի շուրջբանակցություններ չեն ընթանում ո՛չԱստանայի, ո՛չ էլ Երևանի հետ։
Նա հիշեցրել է, որ Հայաստանիերկաթուղիների կոնցեսիոնկառավարման մասինհամաձայնագիրը ստորագրվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, ևս 10 տարով երկարաձգմանհնարավորությամբ։