ԱՄԷ-ն պատրաստ է միանալ Իրանի դեմ պատերազմին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար

Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստ է միանալ Հորմուզի նեղուցը բացելու ուժային գործողությանը, եթե ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները որոշեն դա անցկացնել, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

 


Այդ դեպքում, ինչպես նշում է WSJ-ն, ԱՄԷ-ն կդառնա Պարսից ծոցի առաջին երկիրը, որը կդառնա Իրանի դեմ ռազմական գործողությունների անմիջական մասնակիցը։


 

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ ԱՄԷ-ն ներկայումս լոբբինգ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև ընդունելու համար, որը թույլ կտա ռազմական գործողություններ իրականացնել Հորմուզի նեղուցը բացելու համար։ ԱՄԷ-ի դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի երկրներին կոալիցիա ձևավորել նեղուցը ուժով բացելու համար։


 

ԱՄԷ-ն պնդում է, որ ԱՄՆ-ն գրավի Հորմուզի նեղուցի կղզիները, այդ թվում՝ Աբու Մուսա կղզին, որը վերահսկվում է Իրանի կողմից, և որի նկատմամբ հավակնություններ ունի Էմիրաթները, հայտնել են WSJ-ի աղբյուրները։