Լեհաստանը չի նախատեսում Patriot հրթիռային համակարգերի տեղափոխում Մերձավոր Արևելք

Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X-ում հայտարարել է, որ Վարշավան որևէ ծրագրի չի իրագործում Patriot հրթիռային համակարգերը Մերձավոր Արևելքում տեղակայելու վերաբերյալ։


«Մեր Patriot մարտկոցները և դրանց զենքերն օգտագործվում են Լեհաստանի օդային տարածքի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար։ Այս առումով ոչինչ չի փոխվել, և մենք դրանք որևէ տեղ տեղափոխելու ծրագրեր չունենք», – գրել է նախարարը։ Նա հավելել է, որ դաշնակիցները գիտեն և հասկանում են իրենց առաքելությունների կարևորությունը և եզրափակել․ «Լեհաստանի անվտանգությունը մեր բացարձակ առաջնահերթությունն է»։


Ավելի վաղ «Rzeczpospolita» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն Լեհաստանի հետ ոչ պաշտոնապես քննարկել է Վարշավայի երկու Patriot մարտկոցներից մեկն Մերձավոր Արևելքում տեղակայելու հնարավորությունը, սակայն Լեհաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Յանուշ Սեյմեյն նշել է, որ Վաշինգտոնից դեռ պաշտոնական հարցում չի ստացվել։


Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացման մեջ։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին և տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։