Իրանի հակաօդային պաշտպանությունը խոցել է 146 ամերիկյան և իսրայելական ԱԹՍ․ Mehr

Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հակամարտության սկզբից ի վեր խոցել են 146 ամերիկյան և իսրայելական անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Այս մասին հայտնում է Mehr News Agency-ը՝ հղում անելով երկրի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությանը։


Գերատեսչության հայտարարության համաձայն՝ «երկրի հակաօդային պաշտպանության կողմից ոչնչացված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 146-ի»։


Այլ մանրամասներ, այդ թվում՝ խոցված սարքերի տեսակները, վայրերը կամ ժամանակահատվածը, չեն նշվում։


Նշենք, որ հակամարտությունների պայմաններում կողմերի տարածած տեղեկությունները հաճախ պահանջում են լրացուցիչ ստուգում և անկախ աղբյուրների հաստատում։