Իսրայելը ռմբակոծել է Թեհրանում ԻՀՊԿ-ի ռազմական համալսարանը

Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է Թեհրանում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր ռազմական համալսարանին»։


Այսօր իսրայելական զինվորականները հայտարարել էին, որ հարվածել են Թեհրանի Իմամ Հուսեյնի անվան համալսարանի ռազմական ենթակառուցվածքներին՝ այն անվանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված առանցքային օբյեկտ։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ համալսարանը ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան սպա Մոհամմեդ Ռեզա Հասանի Ահանգարը, և որ այդ ուսումնական հաստատությունը և դրա մի քանի աշխատակիցներ գտնվել են մի քանի երկրների պատժամիջոցների ներքո։


Զինվորականները հայտարարել են, որ այդ օբյեկտը ծառայել է որպես կենտրոնական ակադեմիական ու հետազոտական ​​կենտրոն և օգտագործվել է զենքի մշակման համար, ինչպես իրենք են ասել, քաղաքացիական քողարկմամբ։


Հաղորդագրության մեջ ասվում է, որ թիրախների մեջ ընդգրկվել են աերոդինամիկ խողովակները, որոնք օգտագործվում են բալիստիկ հրթիռների փորձարկումների համար, քիմիական զենքի հետազոտության հետ կապված ​​կենտրոնը և զենքի մշակման հետ կապված ինժեներական օբյեկտները։


Իսրայելը հայտարարել է, որ հարվածներն ուղղված էին զենքի արտադրության և մշակման  ոլորտում Իրանի հնարավորություններին վնաս հասցնելուն։