Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի վրա հարձակումներում ներգրավված ԱՄՆ ինքնաթիռների համար, հայտնում է El País պարբերականը։
Ըստ հրապարակման՝ այս որոշումը Իսպանիայի կառավարության ավելի լայն քաղաքականության մաս է կազմում, որով երկիրը փորձում է չմասնակցել կամ չաջակցել ռազմական գործողություններին, որոնք, պաշտոնական Մադրիդի գնահատմամբ, սկսվել են միակողմանիորեն և հակասում են միջազգային իրավունքին։
Իսպանիայի էկոնոմիկայի նախարար Կառլոս Կուերպոն նշել է, որ կառավարությունը հետևողական է այս դիրքորոշման մեջ՝ խուսափելով նման գործողություններին որևէ ձևով ներգրավվելուց։