Իրանի երկինքը փակ կլինի մինչև ապրիլի 5-ը

Իրանի ավիացիոն իշխանությունները երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը երկարաձգել են ևս մեկ շաբաթով՝ մինչև ապրիլի 5-ը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մերձավոր Արևելքի ավիադիսպետչերական շրջանակների աղբյուրը։


«Իրանի օդային տարածքը փակ կլինի մոտավորապես մինչև կիրակի՝ ապրիլի 5-ը, ժամը 8:30-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նա նշել է, որ բացառություններ կարող են լինել պետական,  ռազմական և սանիտարական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև չվերթները, որոնք իրականացվում են որոնողա-փրկարարական նպատակներով՝ քաղաքացիական ավիացիայի վարչության մարմնի հատուկ թույլտվությամբ։


Իրանի օդային տարածքը փակվել է փետրվարի 28-ի կեսօրին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին։