Ուկրաինան և Սաուդյան Արաբիան ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության մասին փաստաթուղթ, որը հիմք է ստեղծում հետագա պայմանագրերի, տեխնոլոգիական փոխգործակցության և ներդրումների համար։Այս մասին հայտնել է Delo.ua-ն՝ հղում անելով Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությանը։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է կիսել հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներին հակազդելու իր փորձը, որը ձևավորվել է Ռուսաստանի հարվածներին դիմակայելու ընթացքում։
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքի և Ծոցի տարածաշրջանի անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև արտաքին դերակատարների ազդեցությունը հակամարտությունների սրման վրա։
Բացի այդ, անդրադարձ է կատարվել վառելիքի շուկաներում իրավիճակին և էներգետիկ համագործակցության հեռանկարներին։ Ըստ Զելենսկու՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են փոխշահավետ լինել և ուժեղացնել Ուկրաինայի դերը որպես միջազգային անվտանգության գործընկեր։