Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փարիզի նոր քաղաքապետ է ընտրվել 48-ամյա Էմանուել Գրեգուարը կիրակի՝ մարտի 22-ին, կայացած քվեարկության արդյունքներով:
48-ամյա սոցիալիստը, որը առաջադրվել էր որպես ձախակողմյան կուսակցությունների կոալիցիայի թեկնածու, հաղթել է մշակույթի նախկին նախարար Ռաշիդա Դատիին։ Գրեգուարը եղել է Անն Իդալգոյի մտերիմ կողմնակիցը, որը վերջին երկու ժամկետներում զբաղեցրել է Փարիզի քաղաքապետի պաշտոնը։
Բացի Փարիզից՝ մարտի 22-ին մոտ 1600 համայնքներում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլ։ Ֆրանսիայի երկրորդ խոշոր քաղաքում՝ Մարսելում, վերընտրվել է գործող քաղաքապետ, սոցիալիստ Բենուա Պայանը։ Աջակողմյան կուսակցությունների ամենամեծ հաջողությունը գրանցվել է Նիսում, որտեղ քաղաքապետ է ընտրվել Էրիկ Սյոտին։