ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների հետևանքով Իրանի Սպահան նահանգի պատմական հուշարձաններին հասցվել է շուրջ 500 միլիոն դոլարի վնաս։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Մեհդի Ջամալինեժադը։
Նրա խոսքով՝ մարտական գործողությունների ընթացքում նահանգում լուրջ վնաս է կրել 21 պատմական հուշարձան, ինչն էական հարված է հասցրել երկրի մշակութային ժառանգությանը։
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ հարձակումների հետևանքով ամբողջ երկրում վնասվել են առնվազն 56 թանգարաններ, պատմական հուշարձաններ և մշակութային վայրեր։ Դրանցից 19-ը գտնվում են մայրաքաղաքային շրջանում։
Վնասված օբյեկտների թվում է նաև Թեհրանում գտնվող Գոլեստանի պալատական համալիրը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Նահանգապետի հայտարարությունը փոխանցել է իրանական SNN հեռուստաալիքը։