Իրանը գործի է դրել իր ռազմական ներուժի միայն մի մասը՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
Ըստ նրա՝ Թեհրանի զսպվածությունը պայմանավորված է եղել դեէսկալացիայի (լարվածության թուլացման) կոչերի նկատմամբ հարգանքով։
«Մեր զսպվածության միակ պատճառը եղել է դեէսկալացիայի խնդրանքի նկատմամբ հարգանքը։ Եթե մեր ենթակառուցվածքները կրկին հարվածի ենթարկվեն, Իրանն այլևս համբերություն չի ցուցաբերի։ Այս պատերազմի ցանկացած դադարեցման դեպքում մեր քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասը պետք է վերացվի», — ասված է հրապարակման մեջ։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի ենթակառուցվածքներին հասցվող նոր հարվածների դեպքում երկիրը զսպվածություն չի ցուցաբերի. «Ոչ մի սահմանափակում, եթե մեր ենթակառուցվածքները կրկին հարձակման ենթարկվեն»։
Նա նաև հավելել է, որ հակամարտության ցանկացած ավարտ պետք է նախատեսի Իրանի քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ին, որի հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելին և այն երկրների օբյեկտներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմաբազաները՝ Սաուդյան Արաբիային, Կատարին, ԱՄԷ-ին, Օմանին, Բահրեյնին, Իրաքին և Կիպրոսին։