Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է Կասպից ծովում Իրանի ռազմածովային ուժերի առանցքային ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու փաստը։ Ինչպես հայտնում է բանակի մամուլի ծառայությանը, գործողությունն իրականացվել է նախօրեին։
Ըստ հետախուզական տվյալների՝ Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները թիրախավորել են իրանական նավահանգիստներն ու ռազմաբազաները, որտեղ գտնվել են տասնյակ ռազմական նավեր, այդ թվում՝ հրթիռային նավեր և պարեկային կատերներ։
ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածների արդյունքում խոցվել են.
Օդային դիտարկման համակարգերով և հակասուզանավային հրթիռներով զինված նավեր։
Վառելիք և զինամթերք տեղափոխող նավեր ու պարեկային կատերներ։
Նավահանգստի հրամանատարական կետը, որտեղից Իրանը ղեկավարում էր իր ծովային գործողությունները Կասպից ծովում։
Նավերի վերանորոգման և սպասարկման համար նախատեսված առանցքային օբյեկտները։