Իրանում երեք ցուցարար մահապատժի է ենթարկվել իրավապահների սպանության գործով

Իրանում հունվարյան բողոքի ցույցերին մասնակցած երեք դատապարտյալ մահապատժի է ենթարկվել՝ իրավապահ մարմինների երկու աշխատակիցների սպանության մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։


Ըստ աղբյուրի՝ մահապատժի ենթարկված անձինք մեղավոր են ճանաչվել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած սպանությունների համար։ Նշվում է, որ նրանք կախաղան են բարձրացվել դատարանի համապատասխան վճռի իրականացմամբ։


Գործակալության հաղորդմամբ՝ դատապարտյալներին նաև մեղադրել են օտարերկրյա շահերին ծառայելու մեջ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին գործելու համար։


Հավելենք, որ Իրանում վերջին տարիներին պարբերաբար տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք հաճախ ուղեկցվում են բախումներով և ձերբակալություններով։