Էր Ռիադի համբերությունը «անսահման չէ»՝ Պարսից ծոցի երկրների վրա Իրանի հարձակումների ֆոնին, Սաուդյան Արաբիան պատրաստ է կիրառել տնտեսական, քաղաքական և դիվանագիտական ազդեցության միջոցներ: Այս մասին հայտարարել է Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։
«Այս
պահին ինձ հուզում է միայն այն, որ
դադարեցվեն հարձակումները իմ երկրի և հարևան երկրների վրա, որոնք չեն մասնակցում
այս հակամարտությանը։ Դա է այն ամենը, ինչ ինձ հետաքրքրում է... Մենք մտադիր ենք
օգտագործել մեր տրամադրության տակ եղած բոլոր լծակները՝ քաղաքական, տնտեսական,
դիվանագիտական, այս հարձակումները դադարեցնելու համար»,- Էր Ռիադում լրագրողներին
ասել է Ալ Սաուդը, որի խոսքերը մեջբերել է «Ալ Ջազիրա»-ն։
Նա նշել
է, որ Սաուդյան Արաբիայի համբերությունը «անսահման չէ», և երկիրը իրեն իրավունք է
վերապահում պատասխանելու Իրանի գործողություններին, որի նկատմամբ վստահությունը
«խաթարվել է»։ Թեհրանի պնդումը, որ նման հարձակումները կապված են ամերիկյան
ռազմական բազաների ներկայության հետ, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարի խոսքով,
«համոզիչ չէ»։
«Իրանի
հարձակումները հարևան երկրների վրա կանխամտածված են, և այն, ինչ մենք այժմ տեսնում
ենք, հաստատում է դա։ Հուսով եմ, որ նրանք (Իրանը)… շուտով կվերանայեն իրենց
գործողությունները և կդադարեն հարձակվել հարևանների վրա», - հավելել է Թագավորության
ԱԳՆ ղեկավարը։