Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանության համար։ Ինչպես տեղեկանում ենք տեղական լրատվամիջոցներից, Խամենեիի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
«Խորապես սգում եմ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար և այդ խորհրդում Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Ալի Լարիջանիի մահը։ Նա խելացի, իր գործին նվիրված մարդ էր։ Նման գործչի սպանությունը, անկասկած, վկայում է նրա նշանակալիության մասշտաբի և հակառակորդների ատելության մասին։ Յուրաքանչյուր արյուն ունի իր գինը, որը նահատակների սպանողները շուտով ստիպված կլինեն վճարել», — հայտարարել է նա։