Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ծրագրում է առաջիկա օրերին այցելել Հունգարիա՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ըստ այդ տեղեկությունների՝ ուղևորության նպատակն է ցուցադրել աջակցությունը երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Պաշտոնյայի այցի հստակ ժամկետները դեռևս հայտնի չեն, և իրավիճակը կարող է փոփոխվել՝ կապված Իրանում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության հետ, նշել են աղբյուրները։
Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին։