Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է «հրատապ նախազգուշացում» Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի նավթային օբյեկտների վերաբերյալ։
Ուղերձում
քաղաքացիներին և բնակիչներին, որոնք գտնվում են Սաուդյան Արաբիայի Սամրեֆ
նավթավերամշակման գործարանի, ԱՄԷ-ի Ալ Հոսն գազի հանքավայրի, Սաուդյան Արաբիայի Ալ
Ջուբայլ նավթաքիմիական համալիրի և Կատարի Մեսաիդ նավթաքիմիական համալիրի
մոտակայքում, ասվում է.
«Այս
օբյեկտները դարձել են ուղիղ ու լեգիտիմ թիրախներ և առաջիկա ժամերին հարվածներ
կստանան։ Բոլոր քաղաքացիական անձանց, բնակիչներին և աշխատողներին առաջարկվում է անհապաղ
լքել այդ տարածքները և տեղափոխվել անվտանգ հեռավորության վրա»։