Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մարտ ամսին Իրանից Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 2,001 հրթիռ և անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերով։
ԱՄԷ դեսպանության փոխանցմամբ՝ միջազգային հանրության 126 երկիր և կազմակերպություն դատապարտել է տեղի ունեցածը։ Հարձակումների հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 157-ը ստացել է թեթև վնասվածքներ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 11-ին ընդունած բանաձևով հարձակումները գնահատել է որպես միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք տարածաշրջանային կայունությանը։