Ուկրաինան ԵՄ-ի համար լուծում չէ, այլ խնդիր է․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրոպական միության երկրների համար լուծում չէ, այլ խնդիր։


Բրիտանական GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում Օրբանը նշել է, որ Եվրոպան պետք է կենտրոնանա սեփական խնդիրների վրա, ոչ թե Ուկրաինայի։ «Ուկրաինան լուծում չէ, Ուկրաինան խնդիր է։ Այն մեզ ավելի թույլ է դարձնում, այլ ոչ թե ուժեղ։ Եթե ցանկանում ենք ուժեղանալ, պետք է կենտրոնանանք մեզ վրա», – ասել է նա։


Վարչապետը նաև ընդգծել է, որ Եվրոպական երկրները պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնեն իրենց զինված ուժերի ամրապնդմանը։