Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի միայն հակամարտության ավարտից հետո

Իրանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կբացվի ազատ նավարկության համար միայն տարածաշրջանում լիակատար հրադադարի և Թեհրանի պայմանների անվերապահ կատարման դեպքում։


Նրա խոսքով՝ Իրանի պահանջները ներառում են փոխհատուցում, հարևան երկրներում «դիմադրության խմբերի» դեմ հարձակումների դադարեցում և իսրայելական զորքերի դուրսբերում Լիբանանից։ Հայտարարությունը փոխանցել է Al Jazeera-ն։