Իրանի շուրջ հակամարտությունը սպառնում է խարխլել միջազգային կարգը․ Ֆիդան

Թուրքիան և Կանադան խորապես մտահոգված են Իրանի շուրջ ստեղծված հակամարտությամբ, ինչպես նաև Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում աճող լարվածությամբ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը՝ իր կանադացի գործընկեր Անիտա Անանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Առաջացել է տարածաշրջանային անվտանգության սպառնալիք, և դա անխուսափելիորեն կանդրադառնա տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների վրա», — հայտարարել է Ֆիդանը՝ հավելելով, որ հակամարտության հետևանքները կարող են խարխլել միջազգային կարգը։


Թուրքիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է Անկարայի դերը որպես հնարավոր հարթակ բանակցությունների համար.


Ըստ Ֆիդանի՝ էսկալացիայի առաջին իսկ օրվանից (փետրվարի 28-ից) Թուրքիան ջանքեր է գործադրում կողմերի միջև երկխոսություն հաստատելու համար։ Անկարան փորձում է կանխել հակամարտության հետագա ընդլայնումը, որը կարող է ուղղակիորեն ազդել իր տնտեսական և անվտանգային շահերի վրա։