Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Թեհրանում տեղակայված «Բասիջ» ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու մասին։ Այս մասին ասված է սոցիալական ցանցերում Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության մեջ։
««Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամ Ռեզա Սուլեյմանիի լիկվիդացումից հետո, իսրայելական ռազմաօդային ուժերը վերջին ժամերին հարվածներ են հասցնում «Բասիջի» դիրքերին և օպերատիվ կետերին, որոնք տեղակայված են Թեհրանի ողջ տարածքում», — նշված է հաղորդագրության մեջ։