Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին։
Այս մասին Էմանուել Մակրոնն ասել է հանրապետության անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստում, որի օրակարգում Իրանում և Մերձավոր Արևելքում իրավիճակն է եղել։
«Մենք այս հակամարտության կողմը չենք։ Հետևաբար՝ Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատելու գործողություններին ներկա պայմաններում»,-ասել է Մակրոնը։