Լեհաստանի առաջնահերթությունը Բալթիկ ծովն է. ինչո՞ւ Վարշավան զորք չի ուղարկի Մերձավոր Արևելք

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Վարշավան մտադիր չէ իր զինծառայողներին ուղարկել Իրան, քանի որ այդ հակամարտությունը ուղղակի սպառնալիք չի ներկայացնում երկրի անվտանգության համար։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությանը, այս մասին Տուսկը հայտարարել է կառավարության նիստից առաջ։


Նրա խոսքով՝ Վարշավան չի դիտարկում իր մասնակցությունը Իրանում իրականացվող ռազմական գործողություններին, և այս դիրքորոշումը ըմբռնում է գտնում լեհական դաշնակիցների մոտ։


«Սա վերաբերում է մեր ցամաքային, օդային և ռազմածովային ուժերին», — հայտարարել է Տուսկը՝ հավելելով, որ դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, «լիովին գիտակցում են դա», և որ «անհանգստության պատճառներ չկան»։


Լեհաստանի վարչապետը նշել է, որ երկրի պաշտպանական ռազմավարության առանցքային առաջնահերթությունը շարունակում է մնալ Բալթիկ ծովի պաշտպանությունը։