Իրանն օրական շուրջ 140 մլն դոլար է վաստակում նավթի արտահանումից. Financial Times

Շնորհիվ նավթի գների բարձրացման (մեկ բարելի դիմաց ավելի քան 100 դոլար), Իրանը սկսել է օրական վաստակել ավելի քան 140 միլիոն դոլար։ Երկրի եկամուտները գնահատել են Financial Times (FT)-ի վերլուծաբանները։


Ըստ պարբերականի տվյալների՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր Խարգ կղզու գլխավոր տերմինալում բեռնվել է նավթով լցված 13 սուպերտանկեր։ Օրական Իրանն արտահանում է շուրջ 1,5-1,6 միլիոն բարել հումք։ Ընդհանուր առմամբ, Հորմուզի նեղուցով անցել է մոտ 24 միլիոն բարել իրանական նավթ, չնայած այն հանգամանքին, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արգելափակում է այլ նավերի անցումը նեղուցով։


Իրանական նավթի մատակարարումների մի մասն իրականացվում է այսպես կոչված «ստվերային նավատորմի» միջոցով, որը թաքցնում է երթուղիները պատժամիջոցներից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստովանում է, որ Թեհրանը շարունակում է վաստակել նավթի վաճառքից՝ ի հեճուկս սահմանափակումների, սակայն Վաշինգտոնը պատրաստ է հանդուրժել դա։