Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել է իր մտահոգությունը ընթացիկ միջազգային իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ Միացյալ Նահանգների գործողությունները կասկածի տակ են դնում աշխարհակարգի կանոնների վրա հիմնված սկզբունքները։
«Իրավունքների ու ազատությունների (ապահովմանը) չի կարելի հասնել
ռումբերի օգնությամբ։ Դրանք պաշտպանում է միայն միջազգային իրավունքը... Մենք պետք
է խուսափենք հետագա էսկալացիայից։ Դեպքերի ներկայիս ընթացքը սպառնում է Մերձավոր Արևելքին,
Եվրոպային և այլ տարածքների»,- ասել է նա։
«Մենք գիտենք նոր իրողությունը՝ իրողություն, որում Ռուսաստանը
խախտում է խաղաղությունը, Չինաստանը խաթարում է առևտուրը, իսկ Միացյալ Նահանգները մարտահրավեր
է նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»,- նշել է Եվրախորհրդի նախագահը։
Կոշտան նաև ընդգծել է Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին բանակցությունների
սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը։