Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական հաղորդագրությամբ շնորհավորել է Մոջթաբա Խամենեին Իրանի նոր գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Հաղորդագրությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։
Պուտինը իր ուղերձում ընդգծել է, որ վստահ է՝ Խամենեին կշարունակի իր հոր քաղաքական ուղին և կհամախմբի Իրանի ժողովրդին ծանր փորձությունների առջև։ Նա նաև վերահաստատել է Ռուսաստանի «անփոփոխ աջակցության» և իրանցի ժողովրդի հետ «համերաշխության» մասին խոստումը։
ՌԴ նախագահը Իրանի վրա վերջին հարձակումը կրկին անվանել է «զինված ագրեսիա», ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանությունը կարևոր է։
Ստորև ներկայացնում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մի հատվածը. «Մեծարգո պարոն Հոսեյնի Խամենեի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ»: