ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանի Ղեշմ կղզում գտնվող ջրի աղազերծման գործարանի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով շուրջ 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։


Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ նշելով, որ տեղի ունեցածը լուրջ ազդեցություն է ունեցել տեղի բնակչության կենսապահովման վրա։


Արաղչին տեղի ունեցածը գնահատել է որպես «մահացու հետևանքներով վտանգավոր ակտ»՝ ընդգծելով, որ նման գործողությամբ նախադեպ է ստեղծել Միացյալ Նահանգները։


Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ նման հարձակումները կարող են լուրջ մարդասիրական հետևանքներ ունենալ։