Ադրբեջանում հայտարարել են Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապված ահաբեկչական ծրագրի բացահայտման մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված ահաբեկչական գործողություններ և հետախուզական տվյալների հավաքագրում։


 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական աղբյուրները, հակահետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք, ըստ քննության, կատարել են ԻՀՊԿ-ի հետ կապ ունեցող անձանց հանձնարարությունները։


 

Նրանք, ըստ պաշտոնական տվյալների, խոստովանել են, որ ստացել են պայթուցիկ սարքեր և կատարել հանձնարարություններ՝ կապված հնարավոր մահափորձերի նախապատրաստման հետ։ Քննության տվյալներով՝ գործողությունները համակարգել է ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանման սպա, գնդապետ Ալի Աշգար Բորդբար Շերամին։ Միջազգային հետախուզում են հայտարարվել Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ։


 

Նրանք կասկածվում են Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով հետախուզական տվյալների հավաքագրման և ահաբեկչական գործողությունների նախապատրաստման համար։


 

Դատարանն արդեն վճիռ է կայացրել գործով չորս մեղադրյալների նկատմամբ` դատապարտելով նրանց 6 տարի 6 ամիս ազատազրկման։