Ռուսաստանը Իրանին տեղեկություններ է տրամադրում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական թիրախների վերաբերյալ. The Washington Post

Ռուսաստանն Իրանին տեղեկություններ է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական թիրախների վերաբերյալ՝ հարվածներ հասցնելու համար, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ երեք պաշտոնյաների։


Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ռուսաստանի կողմից տրամադրված տվյալները ներառում են ամերիկյան նավերի և ինքնաթիռների մասին տեղեկատվություն։ Ռուսաստանի օգնության ծավալը այս փուլում մինչև վերջ պարզ չէ, սակայն աղբյուրը երկու երկրների համագործակցությունն այս ոլորտում բնութագրել է որպես «բավականին համապարփակ»։


The Washington Post-ը նշում է, որ պատերազմի առաջին օրերին ստացած հարվածներից հետո Իրանի՝ ինքնուրույն հետախուզական տվյալներ ստանալու կարողությունը նվազել է, մինչդեռ Ռուսաստանն ունի համապատասխան հնարավորություններ՝ ներառյալ արբանյակային խմբավորումները։