Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ադրբեջանի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումները։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ի վրացական բյուրոն՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ հայտարարությանը։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ անընդունելի են ցանկացած գործողություններ, որոնք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։
«Հաշվի առնելով Վրաստանի և Ադրբեջանի միջև առկա ամուր բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ Վրաստանն իր համերաշխությունն է հայտնում եղբայրական Ադրբեջանին այս բարդ իրավիճակում», — ասված է հայտարարության մեջ։