Իսպանիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել իր ավիաբազաները Իրանին հարվածելու համար

Իսպանիան թույլ չի տվել Միացյալ Նահանգներին օգտագործել իր տարածքում գտնվող համատեղ ռազմակայանները Իրանի դեմ իրականացվող ամերիկյան հարվածների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։


Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ Մադրիդը թույլ չի տա օգտագործել իր ռազմաբազաները Իրանի դեմ հարձակումների համար, որոնք Իսպանիան դատապարտել է։


«Իսպանական բազաները չեն օգտագործվում այս գործողության համար և չեն օգտագործվի որևէ բանի համար, որը նախատեսված չէ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրով կամ չի համապատասխանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Կանոնադրությանը», — հայտարարել է Ալբարեսը Telecinco հեռուստաալիքի եթերում։


Չնայած պաշտոնական արգելքին, FlightRadar24-ի տվյալները ցույց են տալիս հետևյալը.


Ամերիկա-իսրայելական հարձակման սկսվելուց ի վեր Իսպանիայի հարավում գտնվող Ռոտա և Մորոն բազաներից օդ է բարձրացել 15 ամերիկյան ինքնաթիռ. Առնվազն 7 ինքնաթիռ վայրէջք է կատարել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։


Ի պատասխան իրեն հասցված հարվածների՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների տարածքներին, որտեղ տեղակայված են ամերիկյան օբյեկտները։