Իրանում հայտնել են փետրվարի 28-ից ի վեր զոհվածների թիվը

Փետրվարի 28-ից ի վեր ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն Իրանի 555 բնակիչ։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկը:


 

«Թշնամու հարձակումներից տուժել է երկրի 131 շրջան։ Մեր 555 հայրենակիցներ զոհվել են։ Չեն դադարեցվել օգնության տրամադրման, տեղափոխման և բժշկական օգնության գործողությունները»,- գերատեսչության հայտարարությունը մեջբերել է Fars լրատվական գործակալությունը։