Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:


Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։


Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում է կարճատև անձրև։


Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-ի և 24-ի ցերեկը, 25-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։


Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: