Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը. Ինչն է պատճառը

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը, նշվել է սոցիալական ցանցերում դիվանագիտական ​​առաքելության հաղորդագրության մեջ։

 

«Կապված տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ՝ դեսպանատունը անորոշ ժամանակով դադարեցնում է իր գործունեությունը։ Վիզայի դիմումների ընդունումը և պատրաստի վիզաների տրամադրումը նույնպես դադարեցվել են։ Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ: Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարության համար»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։