Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Բա նայեք ինչ ուժեղ «կռուտիտ» են մտածել։ Էն տասնքանի հոգուն որ կալոդով փող էր տալիս
1. Աշխատավարձ էր։
2. Շտաբային ծախս էր։
3. Հո իրա ավագանուն փող չէր տալիս, որ իրանք իրանց ընտրեին։
Աշխատավարձի ու շտաբային ծախսերի մասին հատվածն աբսուրդ է առհասարակ։ Էդ բոլոր ծախսերն արվում են ԲԱՑԱՌԱՊԵՍ հիմնադրամով ու անկանխիկ։ Ուզես էլ չես կարող կանխիկ որևէ բան անել։ Հիմնադրամում հաշիվ ես բացում ու աշխատավարձերն ու շտաբի ծախսերն անում ես էնտեղից։ Հիմա եթե խոսքն ասենք շտաբի համար ինչ-որ մանրուքներ գնելու մասին լիներ՝ չգիտեմ, բաժակ, ափսե, գրիչ, տետր, էդ ամենը գնելու համար տաս հոգու առանձին չեն կանչում փող տալիս ու ինքն էլ ամեն մեկին ՄԻ ԿԱԼՈԴ փող։ Էդքան փողով, որն երևում է կադրերում երևի էդ Ստեփանավանում մի էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ մանր-մունր բաներ։
Սեփական ավագանիների դրվագը հատկապես ուժեղ էր։ Էդ մարդիկ գալիս են, ցուցակ են ներկայացնում, ցուցակի թիվն իմանալուց հետո առերևույթ հեռախոսի հաշվիչով մի բան է հաշվում ու փող տալիս։ Ես չգիտեմ, թե ինչ աստիճանի դեգրադացված պիտի լինի, որ չհասկանա թե ցուցակ բերած ավագանու անդամին ինչի համար են կալոդով փող տալիս։ Հաստատ ոչ ցուցակի մարդկանց բաժանելու։ Միանշանակ։ ԱՆտարակույս։ Մտքներովդ նման բան չանկացնեք։ Ու ի դեպ բոլորը չէ, որ ավագանու անդամներ էին։ Կային մարդիկ որ էլի ցուցակ էին բերել (հաստատ ոչ ցուցակի մարդկանց համար ընտրակաշառք ուզելու) ու ցուցակում ներառել էին նաև ավագանու թեկնածուների անուններ, մեր ընկերն էլ ցուցակից ավագանու անունները ջնջում էր, հաստատ ոչ են պատճառով, որ այ մարդ հո իր ցուցակի ավագոնւն էլ չէ՞ր կաշառք տալու։
Էսպիսի ուժեղ բաներ»։