Խամենեին և Փեզեշքիանը ողջ են. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիան ողջ են՝ հերքելով նրանց մահվան մասին շրջանառվող տեղեկությունները։


Ավելի վաղ իսրայելական պաշտոնական աղբյուրները հաղորդել էին, թե իբր սպանվել է Խամենեին, ինչպես նաև հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրազադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը։


Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Թեհրանը կդադարեցնի ինքնապաշտպանությունը, երբ դադարեցվի Իրանի դեմ ագրեսիան։