Ղազախստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան այցելելուց

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին հորդորել է ժամանակավորապես խուսափել Իրան մեկնելուց՝ մինչև իրավիճակի կայունացումը։


«Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ պահպանվող լարվածության պատճառով Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Ղազախստանի քաղաքացիներին ժամանակավորապես ձեռնպահ մնալ Իրան այցելելուց։ Այս պահին Իրանում գտնվող Ղազախստանի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս լքել երկիրը, ինչպես նաև պահպանել անվտանգության ուժեղացված միջոցառումներ, ցուցաբերել զգոնություն, հետևել լուրերին և խստորեն պահպանել տեղական իշխանությունների հանձնարարականները», — ասված է գերատեսչության հայտարարության մեջ։


Ղազախստանի ԱԳՆ-ն նաև կոչ է արել քաղաքացիներին «կշռադատված մոտենալ Մերձավոր Արևելքի երկրներ ուղևորությունների պլանավորմանը՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը և դրա հնարավոր կտրուկ սրումը»։