Բուդապեշտի նոր նախապայմանը. 16 միլիարդ եվրոյի վարկ՝ հակառուսական պատժամիջոցների հաստատման համար. Politico

Հունգարիան կարող է շարունակել արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը, քանի դեռ Բրյուսելը չի հաստատել Բուդապեշտի ներկայացրած 16 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկի հայտը։ Այս մասին հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Հունգարիան ավելի վաղ վետո էր դրել հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի վրա և հրաժարվել էր համաձայնեցնել Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի «ռազմական վարկը»։ Պատճառը Կիևի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների արգելափակումն էր։


Այժմ, ըստ դիվանագիտական աղբյուրների, Բուդապեշտը որպես նախապայման է դնում SAFE ծրագրի շրջանակներում պաշտպանական վարկի ստացումը։ Եվրոհանձնաժողովն իր հերթին ձգձգում է 2,4 միլիարդ եվրոյի առաջին տրանշի վճարումը՝ փորձելով ճնշում գործադրել Հունգարիայի վրա։


Իրավիճակը սրվել է հունվարի 27-ից, երբ ռուսական նավթը դադարեց հասնել հունգարական MOL ընկերության գործարաններին։ Բուդապեշտը համոզված է, որ Կիևը դա արել է քաղաքական դրդապատճառներով։