Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եվս մեկ երկիր ուժեղացրել է Մերձավոր Արևելքում գտնվող իր քաղաքացիների համար նախազգուշական միջոցները: Կանադան պաշտոնապես առավելագույնս բարձրացրել է Իրան ուղևորվելու նախազգուշական մակարդակը և իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ինչքան հնարավոր է շուտ լքել երկրի տարածքը։
Հայտարարության մեջ Կանադայի կառավարությունը ընդգծել
է, որ անվտանգության ոլորտում իրավիճակը մնում է անկայուն և կարող է վատթարանալ առանց
նախապես ծանուցման: Կանադացիներին խորհուրդ է տրվում օգտվել հասանելի և անվտանգ երթուղիներից
արդեն հիմա և չհետաձգել իրենց մեկնումը։
Իշխանությունները նաև զգուշացրել են, որ հետագա էսկալացիայի
դեպքում հյուպատոսական օգնությունը կարող է զգալիորեն սահմանափակվել կամ ընդհանրապես
անհասանելի լինել։