Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը

Իրանը ծանուցել է NOTAM-ի՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքի փակման մասին։ Հաղորդագրության համաձայն՝ սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով գտնվող ամբողջ ծովային գոտուն։


Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին ժամերին նկատվել է իրանական բանակի անօդաչուների թռիչքների ակտիվացում, ինչը, փորձագետների կարծիքով, վկայում է տարածքում ռազմական զորավարժություններ անցկացնելու մասին։ Վարժանքները տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության աճի և Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։


Նախօրեին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմաիլ Բաղաին հայտարարել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։