Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, մեկնաբանելով ամերիկյան կողմի հայտարարությունները, հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք մշակելու մտադրություն չունի, հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Հակառակորդներն ասում են, որ Իրանը չպետք է ձգտի
միջուկային զենք ստանալուն, բայց մենք բազմիցս հայտարարել ենք, որ դա չենք ուզում»,-
ասել է նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել
էր, որ դեռևս Իրանից չի ստացել պարտավորություն առ այն, որ երբեք միջուկային զենք չի
մշակելու։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանն արդեն ստեղծել է հրթիռներ, որոնք կարող են Եվրոպա
հասնել, և աշխատում է համակարգերի ուղղությամբ, որոնք կարող են ԱՄՆ հասնել։