Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Հայաստանում, որևէ մակարդակով նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում։
«Իմ
ունեցած տեղեկություններով՝ Ադրբեջանի նախագահի մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի
գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին՝ Հայաստանում,
նախատեսված չէ։ Այս ձևաչափի շրջանակներում ներկայացվածությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների
մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Նախագահ Իլհամ
Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկում և օրացույցում նման ուղևորություն նախատեսված չէ»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը։