Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան դիմի էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումների խնդրանքով, նա այլևս նման օգնություն Բրատիսլավայից չի ստանա: Այս հայտարարությունը նա արել է սոցցանցում հրապարակված տեսաուղերձում:
«Այսօրվանից, եթե ուկրաինական կողմը դիմի Սլովակիային` խնդրելով օգնել Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունացման գործում, ապա նման օգնություն նա չի ստանա», – ասել է Ֆիցոն:
Սլովակիայի վարչապետը հայտնել է, որ համապատասխան կարգադրությունները այսօր նա տվել է Սլովակիայի ֆինանսների նախարարի և SEPS պետական ընկերության (Սլովակիայում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատոր) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: