Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ընդունել է հույն առաջնորդին։
Հաղորդվում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կիրիակոս Միցոտակիսը կմասնակցեն Թուրք-հունական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի VI նիստին։
Նիստի ընթացքում թուրք-հունական հարաբերությունները կքննարկվեն բոլոր ասպեկտներով, ինչպես նաև կդիտարկվեն երկու հարևան երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր կփոխանակեն երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և գլոբալ գործընթացների շուրջ։ Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։
Հանդիպման արդյունքներով կկազմակերպվի համատեղ մամուլի ասուլիս։